Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ
02.11.2020 | 21:54

Արցախի ՊՆ նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը մնում է կայուն ծանր՝ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին: Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 27-ին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում:

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ